Ո՞րն էր դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, չնայած տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանին հետ են կանչելու, սակայն Գուրգեն Արսենյանին իր պաշտոնից հետկանչի մասին տեղեկացրել են ընդամենը հինգ օր առաջ: Հետկանչի նախաձեռնությունը պաշտոնական Երեւանինն է: Դեսպանին ասվել է, թե իբր հայ-ռուսական լարված հարաբերությունները շտկելու նպատակով որոշել են պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղել ՌԴ, այլեւս քաղաքական նշանակում չի լինելու, իսկ Արսենյանը քաղաքական նշանակման արդյունքում է Մոսկվա մեկնել, սակայն նա բավականին սերտ կապեր էր հաստատել ռուսական իսթեբլիշմենտի հետ եւ ուղղակի վերջին շրջանում չէր տեղավորվում ՀՀ իշխանությունների վարած կուրսի մեջ:

Մեզ պատմեցին, որ նա դեմ է եղել վերջին շրջանում արվող հակառուսական քայլերին ու ելույթներին եւ քանիցս ՀՀ իշխանություններին հորդորել է` դադարեցնել Ռուսաստանի դեմ դեմարշներն ու վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ հակառակ պարագայում այդ ճանապարհը հղի է վտանգներով: Այս փաստն իշխանություններին խիստ նյարդայնացրել է, եւ որոշել են ազատվել «դավաճանից» ու մի «ակտիվ հրձիգի» գործուղել Մոսկվա»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31