![](/banners/BeFunky-design.jpg)
Հովիկ Աբրահամյան. Ոչ իշխանական ուժերի հետ խորհրդակցել եմ (տեսանյութ). ԳԱԼԱ
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/Hovik-Abrahamyan0.jpg)
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստանում է, որ գործունեություն պետք է ծավալի «ի բարօրություն ժողովրդի եւ տնտեսության»: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով ԳԱԼԱ-ի թղթակցի հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր պաշտոնում, ինչ առաջնահերթ հարցեր է տեսնում:
Խոսելով ոչ իշխանական ուժերի հետ համագործակցության մասին, Հ. Աբրահամյանն ասել է.
«Ոչ իշխանական ուժերի հետ խորհրդակցել եմ եւ նաեւ անկախ փորձագետների հետ եմ խորհրդակցել: ՀՀ նախագահի հետ քննարկում ենք հետագա ընթացքը, և եթե ցանկություն կլինի ոչ իշխանականների կողմից կառավարությունում աշխատելու, նախագահը կքննարկի, եւ հետո պարզ կլինի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: