Բաժիններ՝

Դանակահարություն` Գյումրիում

Tsayg.am-ըգրում է. Ապրիլի 22-ին, ժամը 23:00-ի սահմաններում դանակահարության դեպք է գրանցվել Գյումրու Ծուլուկիձե փողոցում:

1981 թվականին ծնված Դավիթ Թոմասյանն ու 1956 թվականին ծնված Հարություն Արոյանը կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:

Տուժած Հարություն Արոյանը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Դավիթ Թումասյանը վիրահատվել է: Ներկա պահին գտնվում է «Գումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նա պատմել է, որ աշխատանքից ընկերոջ հետ տուն վերադառնալու ճանապարհին իրենց վրա հարձակվել են անհայտ անձինք: Վերջիններս ինչ-որ բան են ասել, այնուհետ միանգամից հարվածել են դանակով: Տուժածի խոսքերի համաձայն, իրենց հարվածողները 4-ն են եղել՝ 18-ից19 տարեկան, և ինքը ոչ մեկին չի ճանաչում: Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է Քրեական գործ 112 հոդվածի հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս