Վիճաբանություն և ծեծկռտուք` «ԵրԱԶ»-ում
Ապրիլի 20-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ցեմենտի գործարան տանող ճանապարհին, «ԵրԱԶ» ավտոմեքենայում, երկու տղամարդ ծեծում են մի կնոջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1963 թ. ծնված Վազգեն Թ.-ին և 1978 թ. ծնված Մնացական Ա.-ին `վերջինիս պատկանող «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
1961 թ. ծնված Արմենուհի Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տուն գնալու նպատակով Միկրոշրջան թաղամասում նստել է նշված ավտոմեքենան, սակայն որոշ ճանապարհ անցնելով` վարորդ Մնացական Ա.-ն և ուղևոր Վազգեն Թ.-ն անհիմն վիճաբանել են իր հետ, քաշքշել, ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀՈստիկանություն