ԱՄՆ պետդեպարտամենտն իր գոհունակությունն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի ուղերձի կապակցությամբ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խորսնակ Ջեն Փսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի երեկվա ուղերձին:

Փսակին հայտարարել է, որ իրենք գոհ են Էրդողանի այդ ուղերձից՝ գտնելով, որ դա պատմական և դրական քայլ է: Փսակիի խոսքերով՝ իրենք հուսով են, որ դա կնպաստի հայերի ու թուրքերի միջև հաշտեցման գործընթացում առաջընթաց գրանցելուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930