
Արմեն Մովսիսյանին կփոխարինի Վարդան Այվազյանը՞. «ՀԺ»

«Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով՝.
«Ըստ Այվազյանի, Մովսիսյանի հետ իրենք քննարկում էին գործնական հարցեր։ Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, մի քանի հարց ուղղեցինք Արմեն Մովսիսյանին.
– Պարոն Մովսիսյան, «Նաիրիտ» գործարանում ռուսական«Ռոսնեֆտ» ընկերությունը ցանկանում էր ներդրումներկատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։
– Նոր կառավարաթյունը կձևավորվի, կիմանաք։
– Ոուսները համաձայնե՞լ են ներդրումներ անել։
– Այո։ Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։
– Կմնա՞ք կառավարությունում որպես նախարար։
– Չեմ կարող ասել, կուսակցությունը կորոշի։
– Շատ կտխրե՞ք, եթե նախարար չլինեք։
– ՉԷ։
Հ.Գ. Երեկվա հանդիպումը ոմանց հիմք տվեց ենթադրելու, թե Մովսիսյանի փոխարեն կարող է էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվել Վարդան Այվազյանը։ Բայց սա միայն ենթադրություն է»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։