Պատմությունը բաղկացած չէ միայն սև ու սպիտակ շերտերից. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի բացման 94-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ երեկ մեկնաբանել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հղած ուղերձը.

«Պատմությունը բաղկացած չէ միայն սև ու սպիտակ շերտերից: Գորշ տիրույթում յուրաքանչյուրը պետք է ունենա առաքինություն, ինչն անհրաժեշտ է անցյալի տառապանքները կիսելու համար: Այսօրվա հայտարարությունն իրականում կոչ էր: Հուսով ենք, որ այդ կոչն արձագանք կստանա:

Ոմանց համար այն կարող է անակնկալ թվալ, սակայն երբ մենք պատմական հայացք ենք նետում, արժևորում ենք պատմական դեպքերը, մեզ համար կարևոր չէ, թե ինչ պատճառներով են եղել պատերազմներ ու ցավեր, այդ ցավերը մարդկության ցավն են:

2009 թվականին Հայաստանի հետ ստորագրեցինք արձանագրություններ և այն ժամանակ էլ պլանավորել էինք նմանատիպ հայտարարություն, քանի որ բոլոր կորուստները՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, առանց տարբերության պատկանում են ողջ մարդկությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930