Քոչարյանի կադրերը՝ կառավարությունում. Առողջապահության նախարարը Քոչարյանի դստեր քավորն է. «Ժողովուրդ»

«Նորանշանակ կառավարությունում ուրվագծվում է հետաքրքիր մի առանձնահատկություն` գործադիր են վերադառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը. արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, առևտրի ու արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ էկոնոմիկայի նախարար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Երեկ երեկոյան առողջապահության նախարար նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Մուրադյանը, ով Քոչարյանի աղջկա հարսանիքի քավորն է: Նա մտերիմ հարաբերություններ ունի ՏԿ նախարարի ԺՊ Արմեն Գևորգյանի հետ:

Եվ, ի վերջո, քոչարյանական կադրերի այս «փունջը» գլխավորում է Քոչարյանի բնորոշմամբ՝ իր ժամանակվա լավագույն փոխվարչապետ Հ. Աբրահամյանը: Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ, հավանաբար օրերս պաշտոնանկ կարվեն ԿԳՆ Ա. Աշոտյանը, ՏԿՆ Ա. Գևորգյանն ու ԲՆ Ա. Հարությունյանը: Առայժմ հայտնի է, որ ԲՆ կնշանակվի Արարատի մարզպետ, «Ավշար»-ի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս