Բաժիններ՝

Այլընտրանքային հարկային ստուգումների վերաբերյալ օրինագիծը աբսուրդ է. տնտեսագետ

Հայաստանում այլընտրանքային հարկային ստուգումների վերաբերյալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագիծը աբսուրդ է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Գևորգ Պողոսյանը՝ պարզաբանելով, որ ամբողջ աշխարհում այլընտրանքային ստուգումները նրա համար են, որպեսզի ՊԵԿ-ը հնարավորինս քիչ ռեսուրս ծախսի ստուգումների վրա, և ՊԵԿ-տնտեսվարող շփումները նվազեցվեն:

Ըստ Գ.Պողոսյանի՝ այլընտրանքային ստուգումների իրավունքը պետք է վերապահվի ոչ թե ՊԵԿ-ին, այլ աուդիտորական և հաշվապահական կազմակերպություններին, որոնք իրավունք ունեն ստուգում անելու և արդյունքները ներկայացնեն ՊԵԿ: Նա տարակուսանք հայտնեց, թե ՊԵԿ ծառայության դիմաց գանձվելիք գումարի չափը՝ նվազագույնը 10 մլն դրամ, որտեղից է վերցվել. «10 մլնի դիմաց տնտեսվարողը ազատվում է տույժ-տուգանքներից: Կոպիտ ասած՝ պետությունն առաջարկում է այդ գնով վաճառել տույժ-տուգանքները այն մարդկանց, որոնք դրանք գնահատում են ավելի բարձր, քան 10 մլն դրամը»:

Գ.Պողոսյանը ներկայացրեց Վրաստանի օրինակը, որտեղ ստուգումն իրականացնում է մասնավորը, և ըստ տնտեսվարողների ծավալի մի քանի խմբի՝ փոքրից մեծ, բաժանում կա, այսինքն՝ փոքր աուդիտորական ընկերություններն իրավունք ունեն իրականացնելու միայն փոքր բիզնեսի այլընտրանքային ստուգումներ և այլն:

«Այստեղ կոռուպցիոն շատ մեծ ռիսկ կա, որովհետև որտեղ ՊԵԿ-ը հնարավորություն ունենա ու պետք լինի իրենց ինչ-որ բանի վրա աչք փակել, դա կարող են անել այլընտրանքային ստուգման շրջանակներում»,- ասաց տնտեսագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս