Բաժիններ՝

Պերճ Զեյթունցյան. «Չի կարելի անկախությանը, պետականությանը դեմ խոսել, վիճել անկախության շուրջ, ամոթ է»

«Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ: Եթե այս գիտակցությունը գերիշխի մեզանում, դառնա միասնական կամք, մենք մեր վրեժը լուծած կլինենք գոնե մասամբ»,- օրերս ասել է հրապարակախոս, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը, ում պատվին երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո: Այն կազմակերպվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ որոշվել է երեկոն կազմակերպել Ցեղասպանության 99-ամյա տարելիցին ընդառաջ, քանի որ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է հայ ցավին, հայ ողբին, Հայոց ցեղասպանությանը:

Երեկոյի վերջում մեկ տեսաշարով ներկայացվել են Պերճ Զեյթունցյանի մտորումները. «Ես գտնում եմ, որ անկախությունը բացարձակ արժեք է յուրաքանչյուր ազգի համար, սակարկության ենթակա չէ, չի կարելի անկախությանը, պետականությանը դեմ խոսել, վիճել անկախության շուրջ, ամոթ է… Գրականության մեջ և կյանքում առհասարակ ես ունեմ մի սկզբունք՝ սիրել հայրենիքն այնպես, ինչպես այն կա: Հայրենիքը պետք է սիրել, սիրել բաց աչքերով»:

ԱՍՏՂԻԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս