
Հովիկ Աբրահամյանը Երևանում մեծ ռեստորան է կառուցում «Հրապարակ»

«Իր բազում-բազմաթիվ «ապրուստները», Երևանի կենտրոնում ունեցած սպասարկման ու հյուրանոցային համալիրները վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կավելացնի ևս մեկով»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ տեղեկացնելով.
««Առագաստ» սրճարանի դիմաց, «ՑեԿա»-ի նախկին տպարանի տեղում նա կառուցում է «Առագաստից» մեծ ռեստորանային համալիր, որի աշխատանքները, նրա վարչապետ դառնալուց հետո, լայն թափ են ստացել, ինչպես որ լայն թափ է հավաքել Արտաշատ քաղաքի հրապարակի վրա կառուցված, սեփական հյուրանոցի կողքի` Արգամիկին պատկանող ահռելի սուպերմարկետը, որի առնչությամբ բնակչության բողոքներին այդպես էլ ոչ մեկն ուշադրություն չդարձրեց»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։