
People ամսագիրն ամենագեղեցիկ կին է համարել «12 տարվա ստրկություն» ֆիլմի դերասանուհուն

Աֆրոամերիկացի դերասանուհի Լուպիտա Նիոնգոն People ամսագրի վարկածով ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ կին:
Այս տարվա մարտին 31-ամյա Նիոնգոն «Օսկար»-ի էր արժանացել «12 տարվա ստրկություն» (12 Years a Slave) պատմական դրամայում երկրորդ պլանի կանացի դերի համար: Վերջերս նա նաեւ պայմանագիր էր կնքել Lancome բրենդի հետ:
People –ի վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաեւ դերասանուհիներ Քերի Ռասելն ու Քերի Վաշինգտոնը, երգչուհի Փինկը եւ Ջոնի Դեփի ապագա կինը` դերասանուհի Էմբեր Հերդը: 2013 թ-ին People –ի վարկածով ամենագեղեցիկ կին էր ճանաչվել Գվինեթ Փելթրոուն: