Ներսես Երիցյանը փորձում է պաշտպանվել ՍԴ-ի հարցերից

«Այս տարվա հունվարի սկզբին օրական 400-500 մարդ էր ընտրում, հետո նրանց թիվը նվազեց, վերջերս կրկին աճել է: Լռելյայն ընտրության տարբերակն ընտրել է 10 հազար մարդ, որոնք գիտակցված չեն ընտրել կուտակային ֆոնդ` դա թողնելով համակարգին: 2014թ-ի մարտի 27-ի դրությամբ 127 հազար մասնակցի օգտին կատարվել են փոխանցումներ»,- այս տվյալներն այսօր ՍԴ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի սահամանդրականության հարցի քննության ժամանակ ներկայացրեց Կենտորնական Բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը` պատասխանելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցերին:

Ըստ նրա` մարտի առաջին շաբաթվա ընթացքում գումարները և բյուջեից համավճարը տրամադրվել են անձնական հաշվիվներին, և ռեեստրը վարողի կողմից անմիջապես տարածվել է հայտարարություն այն մասին, որ հաշիվը բացված է, կատարեք ընտրություն: Դրա ժամկետն օրենքով ավարտվում է ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում, որից հետո ընտրություն չկատարողները կստանան նամակներ` որ ավտոմատ ընտրությամբ գումարները փոխանցվել են այս, այս ֆոնդին և կներկայացվի ֆոնդի շարժին հետևելու մեխանիզմը:

Գ.Հարությունյանի դիտարկմանը, որ ԵՄ անդամ երկրներում, որոնք նույնպես սոցիալական երկրներ են, մասնավորապես` Չեխիայում, Հունգարիայում, Սլովենիայում և այլն, փոխանցումների ժամանակ ավելի մեծ մասով մասնակցում է գործատուն, փոքր մասով` աշխատողը, ինչո՞ւ մեզ մոտ գործատուն ընդհանրապես պետք է այս ոլորտից դուրս գա, Ն.Երիցյանը չպատասխանեց` այն թողնելով Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, ինչո՞ւ էր ԿԲ-ն իրեն իրավունք վերապահել մեկնաբանել օրենքի մի քանի կետերի կասեցման մասին ՍԴ որոշմումը: Ն.Երիցյանը նշեց, որ ԿԲ-ն չի մեկնաբանել ՍԴ որոշումը. «Ուղղակի այդ իրավիճակում մեր պրոֆեսիոնալ ենթադրությունների արդյունքում հայտարարություն ենք արել, որը պարտադիր բնույթ չի կրել»:

Ըստ Ֆ.Թոխյանի ՍԴ-ն իր հայտնի առաջին որոշմամբ պահանջել էր որոշակի փաստաթղթեր, ըստ որոնց` օրենքն ընդունվել է 2010 թ. դեկտեմբերին, որով ԿԲ-ին վերապահված է եղել 50-ից ավելի իրավակարգավորման որոշումներ ընդունել, որոնցից 9 որոշում ԿԲ-ն ընդունել է 2013 թ. դեկտեմբերի 27-ին, և որը պետք է ներդրվեր 10 օր հետո. «Իրավական կարգավորման մեխանիզմներով ԿԲ-ն, մեղմ ասեմ, ուշացրել է, կամ Դուք ինքներդ ո՞նց եք պատկերացնում` շահառուները ինչպես պետք է վարվեն, երբ օրենքն ուժի մեջ է մտնում, իսկ մեխանիզմները դեռ չկան»:

Ն. Երիցյանը պատասխանեց, որ 20-ից ավելի կարգեր կան, որոնք պարտադիր են և որոնք խիստ ժամանակացույցով ընդունվել են, մոտ 10 կարգ հայեցողական է, այսինքն` ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում պետք է սահմաներ, կային նաև ոչ ժամանակային կարգեր, որոնք 10 տարվա կտրվածքով պետք է ընդունվեին և հունվարի 10-ից դրանց ուժի մեջ մտնելը որևէ կերպ չի խոչընդոտում, որևէ ազդեցություն չունի համակարգի աշխատանքի վրա:

Տեսանյութեր

Լրահոս