
ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» բացահայտումները

Սույն թվականի մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք (փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում), կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 դրամ տուգանքներ, որոնցից 200 000 դրամ՝ վարչական տուգանք, 172 500 դրամ` բնությանը պատճառված վնաս:
Վերոնշյալ ժամանակահատվածում «Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին» և «Բնապահպանական վճարների դրյուքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ: Արձանագրվել են նաև մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000 ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձանագրություն:
Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500 դրամ: