Փորձագետները ճիշտ են համարում Կիևի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին Կլիչկոյի որոշումը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` «Հեռանկարներ» քաղաքական-տնտեսական վերլուծության ինստիտուտի ղեկավար Եվգենի Չեռնենկոն կարծում է, որ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ճիշտ որոշում է ընդունել` կապված նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու և Կիևի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հետ:
Նա հայտարարել է, որ սենսացիոն որևէ բան չկա նրանում, որ Կլիչկոն որոշել է նախագահի պաշտոնում աջակցել Պյոտր Պորոշենկոյի թեկնածությունը, իսկ անձամբ առաջադրվել Կիևի քաղաքապետի ընտրություններում: Չեռնենկոն հավելել է, որ Կլիչկոն մշտապես հանդես է եկել ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածուի առաջադրման օգտին.
«Ինչ վերաբերում է Կիևին, ապա դա նույնպես տրամաբանական ու ճիշտ քայլ է Կլիչկոյի կողմից: Նա եղել և մնում է մայրաքաղաքի ամենահանրաճանաչ ու հարգարժան քաղաքական գործիչը: Գործնականում նա մրցակցությունից դուրս է: Կլիչկոն ու նրա թիմը գրեթե 10 տարի աշխատել են Կիևում` նախքան համաուկրաինական մակարդակ բարձրանալը»:
Վիտալի Կլիչկոն Կիևի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ իր որոշման մասին հայտարարել է մարտի 29-ին տեղի ունեցած «ՈՒԴԱՌ»-ի համագումարում: