Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունները շարունակում են գեներացվել կառավարության հրաժարականի հարցի շուրջ: «Միայն կառավարության հրաժարականով կա հային փրկություն». Մոտավորապես այս տրամաբանությամբ են այսօր գործում ոչ իշխանական ուժերը: Իշխանությունն էլ, ըստ էության, առաջնորդվում է «միայն կառավարության պահպանմամբ կա իշխանությանը փրկություն» սկզբունքով:
Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե մինչ այժմ որտեղից են կեղծ տեղեկություններ տարածվում Քեսապի մասին:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը
Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ձյուն է տեղացել Արմավիրի մարզի ողջ տարածքում:
2009 թվականին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին մասնակցել է 18 թեկնածու:
Մարտի 31-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին երեխայի հետ ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին:
Նախարարը ծանոթացել է բժշկական հաստատության շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումներին, բժիշկ-մասնագետներին առնչվող խնդիրներ:
Համապատասխան օրենքը Պետդումայի դիտարկմանը մարտի 28-ին ներկայացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը տեղի ունեցածը որակելով՝ որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջման, ազգային շահերն այլ երկրների կամքին ենթարկեցնելու հերթական հակապետական գործողություն, խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների այս գործելաոճը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և Հայաստանի ազգային շահերը սպասարկելու միակ հնարավորություն համարելով գործող վարչակազմի հեռացումն իշխանությունից:
Իսլամականներին դատապարտել են նախորդ տարվա դեկտեմբերին անկարգություններ կազմակերպելու և ոստիկանների վրա հարձակվելու համար:
«Ամբողջովին գիտակցելով հարցի կարևորությունը և ընկալումները՝ մենք համոզված ենք, որ կուտակայինը այլընտրանք չունի»,- հայտարարեց նա՝ նշելով, որ իրենք նախընտրում են բարեփոխումն անել, այլ ոչ թե գնալ քաղաքական դիվիդենտների հետևից, և բաց ճակատով նայել սերունդներին:
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 743 մարդ։
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ խոսե;ով ԲՀԿ-ականների կողմից հնչող՝ մասնավորապես բարիկադներից խուսափելու մասին սպառնալիքներին, ասել է. «… թե ինչ է սպասվում փողոցային բարիկադի գլխին կանգնողին, ես չէ, որ պետք է ասեմ. դա սահմանված է ՀՀ օրենսդրությամբ»:
Ընդդիմադիր կուսակցապետը հայտարարել է, որ ԺՀԿ-ը չի ստացել է այն արդյունքները, որոնք նա ակնկալում էր:
Ուկրաինայի Մայդանի աղետից չի անցել 40 օր, իսկ աշխարհը վերստին կրակի մեջ է…:
Այն, որ Հայաստանն այսպես քվեարկեց, երկու հանգամանքների հետևանք է: Առաջինն ակնհայտ է` անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը: Եվ երկրորդ պատճառն այն է, որ տեքստում ավելացվել է կետ, ես դուրս եմ գրել այն` «Ղրիմի հանրապետությունում և Սեվաստոպոլ քաղաքում անցկացված հանրաքվեն Ուկրաինայի կողմից արտոնված չի եղել»:
«Մեզ էս երկու օրը մեղադրում են սեփականազրկման մեջ, հետո էլ ասում են՝ ինչո՞ւ եք տալիս հետը տանի, եթե գնում է երկրից: Չտա՞նք իր սեփականությունը հետը տանի»,- այսօր ՍԴ-ում կուտակայինին հարցի քննության ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Կիսելյովը ռուսական հեռուստատեսային քարոզիչների աշխատանքային մեթոդները համեմատել է Յոզեֆ Գեբբելսի աշխատակիցների գործելաոճի հետ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հրաժարվում է խոսել քեսապահայության մասին: Այսօր Ազգային ժողովում կազմակերպված «ֆեյքերի» մասին լսումներից հետո, որին մասնակցում էր նաև դեսպանը, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կարող է նա տալ Քեսապում տիրող իրավիճակին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասնակցության հայտեր չեն դեռևս ներկայացվել:
Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին`7 աստիճան ցուրտ:
Եկան էս «մուսուլման եղբայրները» ու համը հանեցին: Այնպիսի գազանություններ են այնտեղ հիմա տեղի ունենում, սարսափելի բան է… Երբ ես մեկ-մեկ ասում էի` մարդ արարածին չեմ սիրում, ինձ ասում էին` ոնց, ասում էի` սիրում եմ երեխաներին և կենդանիներին, որովհետև մարդը հետո մեծանում է, այնպիսի մի գազան է դառնում
Հիշեցնում ենք, որ մարտի 31-ի բաց թողած դասերը կլրացվեն շաբաթ օրը` ապրիլի 5-ին:
Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:
Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն այսօր փոխվել է: Ինչպես 168.am-ի հետ զրուցում Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքից հանվել է իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):
Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակայինի հարցի քննության ժամանակ դիմող կողմն իր ելույթում ներկայացրեց պարտադիր համակարգի բոլոր այն օրենսդրական դրույթները, որոնք, ըստ իրենց, հակասում են ՀՀ սահմանադրությանը՝ հայտարարելով, որ պատասխանող կողմն այդպես էլ չներկայացրեց օբյեկտիվ և հիմնավոր պատասխաններ: