
«Ուլիսի»-ի ֆուտոբլիստը պատժվեց՝ մրցավարին հայհոյելու համար

Մարտի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստում որոշվել է 15/03/14թ. «Ուլիս»-«Արարատ» (ԲԽ13-14065) խաղին «Ուլիս» թիմի ֆուտբոլիստ Նորայր Սահակյանի (N 1703) մրցավարի օգնականին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն`որակազրկել 1 խաղով, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ: