Բաժիններ՝

Արմանը զանգել էր տուն, իրա ծնունդն էր եղել, ասել էր, որ վաղվա համար պիտի գար տուն. ԳԱԼԱ

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը Սյունիքի մարզի Տեղ համայնքից էր:

Համայնքապետ Սաղաթել Գալստյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, թե զինվորի դին այսօր տեղափոխել են Երեւան: Գյուղապետի խոսքերով՝ Արման Ղուկասյանը բնավորությամբ հանգիստ երիտասարդ էր: «Հանգիստ, շատ խելոք երեխա էր»,- ասել է Սաղաթել Գալստյանը: 20-ամյա Արմանը ընտանիքի միակ որդին էր: «Երկու քույրիկ ուներ իրենից փոքր, հայր եւ մայր: Շատ հոյակապ ընտանիք են»,- պատմել է գյուղապետը:

«Աշունը պետք է զորացրվեր, մի անգամ եկել էր արձակուրդ, զանգել էր տուն, իրա ծնունդն էր եղել, ասել էր, որ վաղվա համար պիտի գար տուն: Հատկապես մայրն անհամբեր սպասում էր, չգիտեմ…»,- ասել էր գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս