Բաժիններ՝

Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն Ղրիմով և պետք է շարժվի առաջ. Ժիրինովսկի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն Ղրիմով և պետք է շարժվի առաջ:

Այս մասին Ժիրինովսկին հայտարարել է ՌԴ Պետդումայում, Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին փաստաթղթերի շուրջ քվեարկությունից առաջ. «Այստեղ հանձնաժողովի նախագահը (Լեոնիդ Սլուցկի) ասում է, որ Ղրիմի ցամաքային սահմանը (Ուկրաինայի հետ) հաստատվեց մշտապես:

Դուք մոլորության մեջ եք, ընդհակառակը մեզ պետք չէ այդ պետական սահմանը: Մենք պետք է առաջ ընթանանք, մշտապես ասելը վաղ է: Եթե մենք ասում ենք մշտապես, ապա նշանակում է, որ մենք լքում ենք Դոնբասի, Խերսոնի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Օդեսայի միլիոնավոր ռուսներին: Մի կտոր վերցրեցինք, իսկ այդ ռուսները թող կործանվեն»:

Նշվում է, որ դրանից առաջ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ներկայացնելով Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին և նոր սուբյեկտների կազմավորման մասին փաստաթղթերը, հայտարարել էր, որ 4-րդ հոդվածն ամրագրում է, որ ցամաքում Ղրիմի ու Ուկրաինայի սահմանն այսուհետ և մշտապես հանդիսանում է Ռուսաստանի պետական սահման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս