Բաժիններ՝

Շինարարությունն աճել է, արդյունաբերությունը՝ կրճատվել

Տարեսկզբի համեմատ ՀՀ տնտեսությունը որոշ չափով ակտիվացել է: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.4%-ով (հունվարի աճը 1.8% էր):

Ուշագրավ է, որ առաջին անգամ աճ է արձանագրվել շինարարության ոլորոտւմ՝ նշված ժամանակաշրջանում 1.2%: Սակայն արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 4.1%-ով: Անկում է գրանցվել նաև էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 4.4%, և արտաքին առևտրաշրջանառությունում՝ 5.8%, ընդ որում՝ թե´ արտհանման մասով՝ 3.2%, և թե´ ներմուծման՝ 6.7%:

2014 թ. հունվար-փետրվարին 2013 թ. նույն ժամանակշրջանի համեմատ աճ գրանցվել է գյուղատնտեսությունում՝ 4.9%, առևտրի շրջանառությունում՝ 4.4%, ծառայությունների ծավալում՝ 3.8%:

Արձանագրվել է նաև սպառողական գների բավականին զգալի աճ՝ 5.1%, որն այնուամենայնիվ զիջում է միջին ամսական անվանական աշխատավարձի աճին՝ 6.5%: Նկատենք, սակայն, որ աշխատավարձի բարձրացում եղել է առանձին ոլորտներում և ընդհանուր բնակչության «դրամապանակի» վրա ազդեցություն ունեցել է միայն գնաճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս