
Խոշոր ավտովթար՝ Սարալանջի ճանապարհին, վարորդը «Պրիորա»-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապօգնության բրիգադը և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Վազ 21 72 30 մակնիշի 33 ԼD 366 համարնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն, ինչից հետո ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ ՃՈ աշխատակիցների հետ, որոնց էլ շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: