
Ուկրաինայում հետախուզում են հայտարարել Սերգեյ Աքսենովի և Վլադիմիր Կոնստանտինովի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղրիմի անլեգալ վարչապետ Սերգեյ Աքսենովի և Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ մասին նշված է Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում:
Նշվում է, որ Աքսենովին ու Կոնստանտինովին որոնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հետաքննչական վարչությունը: Նրանց կասկածում են Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցանքներ (սահմանադրական կարգի տապալում կամ պետական իշխանության զավթում) գործելու մեջ:
Դրա համար նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: