Հայաստանի իշխանությունն ու «հրաշալի քառյակը» մտել են փոխհարաբերությունների շատ հետաքրքրական մի փուլ, որտեղ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ նրանց պետք է ինչ-որ կերպ ժամանակ սպանել մինչև ապրիլի 28-ը, երբ պ այմանավորվածության համաձայն քառյակը պետք է խորհրդարանում բարձրացնի կառավարության պաշտոնանկության հարցը։
«Քանի որ լուրջ մտավախության կա, որ այս քվեարկությամբ կարող ենք ընդունել օրենք, որը հակասում է Սահմանադրությանը, ուստի առաջարկում եմ ԱԺ նախագահին խորհրդակցություն հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Համենայնդեպս, մենք չորս ուժերի խմբակցություններով ունենք նման պայմանավորվածություն»:
Մարտի 22-ի հանրահավաքին հակասական զգացումներ ունեի: Նախ ուրախ էի, որ երիտասարդների նախաձեռնությունը չտապալվեց, եւ հանրահավաքը կայացավ: Ի վերջո, պայքարի յուրաքանչյուր փորձ ողջունելի է եւ հարգանքի արժանի: Նաեւ հպարտանում էի, որ մեր երկրում այսպիսի երիտասարդ սերունդ է մեծանում՝ գրագետ, խելացի, անվախ, պայքարող:
Երեկ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ կառավարության տիրույթում գտնվող հարցին լուծում է տալիս ոչ կառավարության ներկայացուցիչ ԲՀԿ առաջնորդը՝ մի բան էլ հայտարարելով, որ դա հարց չի։
Հակառակորդի կողմից մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Գառնիկ Թորոսյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
«Դա իրենց իրավունքն է։ Ես գտնում եմ, որ դրա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմքերը չկան։ Վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունից «կողմ» քվեարկողներ չեն լինի։ Իրենց տրամադրություններն ու ընկալումները գիտեմ, ասում եմ՝ «ոչ»։ Կուսակցությունում քննարկում չի եղել. Ես այդ մարդկանց հետ ամենօրյա շփումների մեջ եմ»։
Մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևանի Տիգրան Մեծ պողոտա-Մովսես Խորենացի-Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում:
Թե որքան կտևի գործուղումը, հայտնի չէ, բայց այն, որ այդ ընթացքում կորոշվի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի ՀՀ-ում հետագա աշխատանքի ճակատագիրը հստակ է։
Իշխանությունը պարտադիր կուտակայինի համար միջանկյալ լուծում է փնտրում, և դա նկատելի է նաև իշխանության, մասնավորապես՝ կառավարության զիջողական կեցվածքից։
Այսօր Ռուսաստանի առջև ծառացել են քաղաքական մարտահրավերներ՝ պայմանավորված ուկրաինական իրադարձություններով և եվրոպացի գործընկերների արձագանքներով: Շատ ծախսատար այսօր որևէ գործընթաց չկա Ռուսաստանի համար:
«Հրապարակի» տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն պլանավորում է հնարավորինս շատ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել՝ կառավարությանն անվստահություն հայտնելուց առաջ ցույց տալու, որ ինքը հզոր բևեռ է ստեղծել։
ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ ունեցող Առաքել Մովսիսյանը՝ հանրահայտ Շմայսը, պարզվում է՝ երբեք չի հիվանդանում։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
«Հրապարակի» տեղեկություններով` Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլևս չի շփվում:
Հ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ ԱԺ դահլիճ ելումուտ էր անում ոչ թե կարմիր, այլ՝ կանաչ ֆոյեի դռնով։
«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը բավականին մասշտաբային է լինելու, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան սենյակներ և դահլիճներ են «պատվիրվել» Երևանի «Մարիոթ» հյուրանոցում:
Պուպ-յուպ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է «Վեվ»-ի սեփականատեր Սամվել Խուդաբախշյանի որդու՝ Վահրամի հետ. նախ՝ իր, ապա Սամվելի մարկետի մոտ:Երկու անգամ էլ վեճը հարթել է կողմերի մտերիմ համարվող պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Ավելի ենք կորցնում Հայաստանը, երբ Սիրիայի տնավեր եղած հայությունը կամ նրա զգալի մասը ապաստան է փնտրում ուր ասես, բայց ոչ Հայաստանում։ Բայց բոլորս միասին անգիր գիտենք Չարենցի խոսքերը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով պետք է ելույթ ունենար, փորձեց հապշտապ հեռանալ դահլիճից, բայց միջանցքում հանդիպեց բնապահպանների ճնշմանը և ստիպված եղավ լսել իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները:
«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է գնել 4000 դոլար արժողությամբ կտավ՝ նկարիչ Անատոլի Գրիգորյանը «Ցնծություն» ստեղծագործությունը, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը երեկ գնել 1500 դոլար արժողությամբ նկար։
«Դ!եմ եմ» շարժման շաբաթօրյա հանրահավաքը շրջադարձային նշանակություն պետք է ունենար։ Այն պետք է ցույց տար, թե շարժումը ունի՞ արդյոք ընդլայնման միտում, և արդյոք աճում է պայքարի վճռականությունը։
Ժամը 05:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Արտավազդ Դանիելյանը Թբիլիսյան խճուղում՝ Honda ավտոսերվիզի դիմաց, իր կողմից վարած BMW մակնիշի 34 MZ 246 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 7 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:
ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Խորհրդային Միությունից անկախանալու համար պայքար մղած Արցախը չի կարող վերադառնալ հին կարգավիճակին, իսկ ԼՂՀ ղեկավարությունը հարգում է 1991թ. անցկացված Անկախության հանրաքվեն և 2006թ. ընդունված Սահմանադրությունը:
««Միջպետական բանկն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության» գործով Մոսկվայի արբիտրաժային դատարանի վճռով սահմանված 107 մլն դոլար գումարը որևէ կապ չունի ՀՀ բյուջեի հետ և չի կարող վճարվել բյուջետային միջոցներից: Ինչ վերաբերում է «Նաիրիտ» ՓԲ ընկերությանը, ապա այն ևս չի պատրաստվում վճարել այդ գումարը»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի, այն, ինչ հիմա տեղի կունենա, բոլորովին նոր բան է լինելու, թե ինչ` կտեսնենք: Ըստ էության` մենք տեսնում ենք ամենամեծ լարվածությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև` ԽՍՀՄ փլուզումից հետո»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դոցենտ, հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` գնահատելով Ուկրաինայի ճգնաժամից հետո ստեղծված իրավիճակը:
«Նման դեպքերում, եթե որևէ պատգամավոր ցանկանում է ինքը միայնակ հանդես գալ` դուրս խմբակցությունից, ավելի ազատ լինել իր տրամաբանության մեջ, ապա կարծում եմ, որ կողքի շարքերում բավականին նստատեղեր կան, կարող է տեղափոխվել այնտեղ»:
Մարդկության պատմությունն ապացուցել ու շարունակում է ապացուցել, որ լինել հարուստ՝ չի նշանակում՝ լինել երջանիկ, և հակառակը:
Ուժի մեջ է մտնում Անվտանգության եւ պաշտպանության ազգային խորհրդի որոշումը` Ղրիմից ու Սեւաստոպոլից զինված ուժերի զորամասերի եւ ռազմական այլ կազմավորումների եւ իրավապահ մարմինների դուրս բերման եւ երկրի այլ շրջաններում տեղակայելու մասին:
Հանրահայտ վիտամինային կոմպլեքսները կարող են վաղաժամ մահվան պատճառ լինել: Նման եզրահանգման են եկել Կոպենհագենի համալսարանի մասնագետները: