Ռուդիկ Հյուսնունց. Արցախը չի կարող վերադառնալ հին կարգավիճակին

Ղրիմի հանրաքվեից հետո Հայաստանում հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին բարձրաձայն ու հրապարակայնորեն խոսել ոչ միայն` ԼՂՀ-ն, այլ նաև Հայաստանի Հարապետությունը ՌԴ-ի սուբյեկտ դարձնելու նպատակահարմարության մասին:

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ի պաշտպանություն Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի անցկացված հանրահավաքը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ իշխանությունը, տպավորություն ստեղծեց, որ ԼՂՀ-ում Ռուսաստանին միանալու ձգտումները կարող են ունենալ նաև պետական աջակցություն:

ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Խորհրդային Միությունից անկախանալու համար պայքար մղած Արցախը չի կարող վերադառնալ հին կարգավիճակին, իսկ ԼՂՀ ղեկավարությունը հարգում է 1991թ. անցկացված Անկախության հանրաքվեն և 2006թ. ընդունված Սահմանադրությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31