
Օգտակա՞ր են արդյոք վիտամինները. ուսումնասիրություն

Հանրահայտ վիտամինային կոմպլեքսները կարող են վաղաժամ մահվան պատճառ լինել: Նման եզրահանգման են եկել Կոպենհագենի համալսարանի մասնագետները: Հետազոտելով 230 հազար մարդու տվյալները, գիտնականները «համոզիչ ապացույցներ» չեն գտել այն բանի, որ անտիօքսիդանտները կարող են օգնել ավելացնել կյանքի տեւողությունը, գրում է portal-woman.ru-ն:
Դրանցից որոշներն անգամ «մեծացնում են մահացության ռիսկը»: Անտիօքսիդանտները, այդ թվում` А, Е, С վիտամինները, բետա-կարոտինը ոչնչացնում են «ազատ ռադիկալներ» կոչվող միացությունները, հենց դա էլ, ըստ գիտնականների, մարդու իմունային համակարգի հետ խնդիներ է առաջացնում: Նրանք նաեւ անտիօքսիդանտներ ընդունող առողջ մարդկանց զգուշացնում են, որ այդ կերպ փորձելով կանխել քաղցկեղային հիվանդությունները, նրանք միջամտում են բնական պաշտպանական մեխանիզմների աշխատանքին` վաղաժամ մահվան ռիսկն ավելացնելով 16%-ով:
Դանիացի գիտնականների ուսումնասիրությունները, որոնք հրապարկվել են «Cochrane Library» ամսագրում, վերաբերում են միայն արհեստական պրեպարտներին եւ ոչ բնական վիտամիններին, որոնք օրգանիզմն ստանում է մրգից եւ բանջարեղենից: