
Օրենք՝ պետակաան գույքն անաղմուկ վաճառելու մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։
Այս նախաձեռնությունը, թերևս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում՝ պետական կարևորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից։ Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը։ Նման գաղգտագողի քայլի կառավարությունը գնաց Որոտանի ՀԷԿ-ի և «ՀայՌուսգազարդ» ընկերության՝ ՀՀ-ին պատկանող 20 տոկոս մսնասաժնի աղմկահարույց օտարումներից հետո։
Կարդացեք «Ժողովուրդի» ասօրվա համար։