
Այսօր գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան փողոցի թիվ 17, 19 եւ 21 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ