Այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության կողմից, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը: ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է որ անողոք պայքար է մղելու անօրինականությունների դեմ և տապալվելու են բոլոր խարդախների քայլերը:
Այս գիշեր Ուկրաինայի Ռովնո մարզում սպանվել է ուկրաինացի ազգայնական, «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության առանցքային գործիչներից Ալեքսանդր Մուզիչկոն, ով հայտնի է Սաշկո Բելի անունով: Այս մասին հաղորդում է Ուկրաինական «Վեստի» լրատվականը: Տեղեկությունը հաստատել է Ռովնոյի մարզային դատախազությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը վստահեցնում է` ինքը թղթախաղի ու կազինոյի երկրպագու չէ:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը վստահ է՝ որևէ օրենքի հակասահմանադրական ճանաչելու դեպքում անգամ Կառավարության հրաժարական տալու համար պայման չի ստեղծվի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սարգսյանը՝ ի պատասխան այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու դեպքում Կառավարությունը հրաժարական ներկայացնի:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ այսօր ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ ոչ իշխանական չորս խմբակցությունները քննարկել են ԱԺ նախագահի առաջարկությունը՝ լսումներ անցկացնելու վերաբերյալ և համաձայն են այդ տարբերակին։
Վարդան Պետրոսյանը պատմել է, որ Սլովակիայի դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն վթարների հետազոտության և վերլուծության եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ, Արևելյան եվրոպա և ԱՊՀ երկրեների գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկին բացառեց այն վակածը, որ վթարը կարող է տեղի ունեցած լինել կողնակում:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված պատրաստ է երկխոսության, ինչը ենթադրում է փոխզիջումներ:
Այսօր «Արմենիա Մաիրոթ» հյուրանոցում տեղի ունեցած Հանքարդյունաբերության և մետալուրգիայի (մետաղագործության) ոլորտի կոնֆերանսում բնապահպան ակտիվիստներին դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նրանց հրավիրել կառավարություն` երկխոսության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 113 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
«Պատիժն ըստ կատարածի», «Արդարացում անմեղներին», «Յուրաքանչյուրը թող պատժվի իր արածի համար» վերտառությամբ պաստառներով նախագահական նստավայրի դիմաց են հավաքվել երեկ «Հարսնաքարի գործով» 12 տարվա ազատազրկման դատապարտված ամբաստանյալների հարազատները։
Կրակոցներ` Նշավանում. հարսնացու առևանգելու տխուր հետևանքները:
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկրի բարձրագույն ղեկավարության, ընտանիքի անդամների և հարյուրավոր քաղաքացիների հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
«Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Ում անունը հիմա տրվի, դա նոր պառակտման պատճառ կլինի: Ի՞նչ կլինի, եկեք թողնենք` ամեն ինչ իր հունով գնա, հետո կգտնվի այդ մեկը: Իմ կարծիքով` անուն չպետք է տրվի»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
«Հետխորհրդային տարածքում ընթացող տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությունը ոչ մի պարագայում չպետք է լինի քաղաքական և քաղաքացիական հարաբերությունների ոլորտում մեծ դժվարությամբ ձեռք բերված հաջողությունների հաշվին:
Իհարկե, մեքենաները չպիտի կանգնեն՝ որտեղ ցանկանան, և հատկապես Երևանի կենտրոնում կայանելը պետք է գին արժենա։ Բայց վճարովի կայանատեղիների տերերը պետք է որոշակի ներդրումներ անեն, ոչ թե գումարները ստանան կարմիր ներկի համար։
«Հանքարդյունաբերության կողմից վճարվող հարկերը դժվար է գնահատել: 2012թ-ին ոլորտը վճարել է 43 մլրդ դրամ հարկ, որն ընդհանուր հարկային հավաքագրումների 5%-ն է: Սա այն ոլորտներից է, ՀՀ-ում՝ միակ, որ վճարում է հարկեր շուրջ 70% ավելի, քան նրա մասնաբաժինը տնտեսությունում»
… Հա, իմպոտենտ, որովհետև նախագահական ընտրություններից հետո ունենալ 500 000 ձայն ունենալ, բայց կորցնել, դրա համար պետք է լինել քաղաքական իմպոտենտ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Մարտի 25-ին, ժամը 00.41-ինի ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս տարի Նովրուզը նշելու համար Հայաստանում են ավելի փոքրաթիվ իրանցիներ, քան նախորդ տարիներին։ Խոսքը տարեցտարի արձանագրվող բացասական դինամիկայի մասին է։ Պարսիկ զբոսաշրջիկներին սպասարկելու փորձ ունեցող տուրօպերատորների, հյուրանոցների գիդ-թարգմանիչներն արդեն արձանագրել են. որ այս տարի անհամեմատ քիչ տուրիստներ են այցելել Երևան։
Մարդու ուղեղը լվացքի մեքենա չի՝ երբ ուզենա, լվա, երբ ուզենա՝ մզի… մեկ էլ տեսնում ես, անընդհատ խոսում են, ինչ կա՞պ ունեն Ալեքսանդր Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը էս հարցադրման հետ: Եթե մենք ասում ենք՝ ժողովրդի մեջ խնդիր կա, դուք դատավճիռն էլ հետն եք բերում իբրև թե խառնում եք ամեն ինչը. անչափներն ուզում են չափավորներին հավասարվել… Հլա քեզ նայի, քո տրամաբանությանը նայի, որտեղի՞ց ես եկել, ո՞ր օջախից, ո՞վ ա քեզ թույլ տվել, սա ի՞նչ հարցադրում է, սա ի՞նչ ոճ է:
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության անունից:
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ծայրահեղ անհանգստացած է Ադրբեջանում Հայաստանի ու Ռուսաստանի պատմությունների կեղծմամբ: Այս մասին ասվում է խորհրդի հայտարարությունում:
Ստեփան Մարգարյանի խոսքով՝ Ֆինաների նախարարը միշտ էլ կարևոր դերակատարություն է ունեցել Կառավարությունում, ապա նշեց, թե Կառավաությունը Դավիթ Սարգսյանին տեղյակ չի պահել, որ կազինոների մասին այդ նախագիծը ներկայացրել է Կառավարությունը և նախարարն էլ, ԲՀԿ պատգամավորի խոսքով, «գլուխը կախ նախագծի օգտին քվեարկել է»:
Մարտի 25-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախում այրվում է վագոն-տնակ:
Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը երեկ Պսկովի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Տուրչակի հետ հանդիպման ընթացքում շնորհավորել է բոլոր ռուսներին Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ վերադառնալու կապակցությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Զեյմս Ուորլիքը երեկ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ Սերժ Աարգսյան ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպման, և հանդիպման ժամկետները ճշտվում են։
2004 թ-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր։ Իսկ ահա 2010թ–ի մայիսին ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել Է հոկտեմբերի գործով 14 տարի ազատազրկման դատպարտված Համլետ Ստեփանյանի դին։ Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին։
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովից առաջ մի խումբ ակտիվիստներ պաստառները ձեռքներին հավաքվել էին հյուրանոցի դիմաց