ՀՀԿ-ից կառավարությանն անվստահություն հայտնող չի լինի. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. Ապրիլի 28-ին Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը արտահերթ օրակարգ կմտցնեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցր։ Չորս իշխանական ուժերի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ նրանց այդ հարցում կաջակցեն նաև հանրապետական կուսակցության «ողջամիտ ուժերը»։ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից «Ժամանակը» երեկ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է իրենց կուսակցությունից որոշ պատգամավորներ «կողմ» քվեարկեն։
Ի պատասխան՝ Մ. Մինասյանն ասաց.

«Դա իրենց իրավունքն է։ Ես գտնում եմ, որ դրա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմքերը չկան։ Վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունից «կողմ» քվեարկողներ չեն լինի։ Իրենց տրամադրություններն ու ընկալումները գիտեմ, ասում եմ՝ «ոչ»։ Կուսակցությունում քննարկում չի եղել. Ես այդ մարդկանց հետ ամենօրյա շփումների մեջ եմ»։

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս