
Տիգրան Սարգսյանը Հայաստան-ՄՄ թեմայով համաժողով է կազմակերպում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ բրյուսելյան ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը: Համաժողովը տեղի կունենա մարտի 29-ին:
«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ միջոցառումը բավականին մասշտաբային է լինելու, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան սենյակներ և դահլիճներ են «պատվիրվել» Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Նաև մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել տեխնիկական մասնագետների, այդ թվում հեռուստատեսությունների կողմից:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։