
Տուրչինովը ուկրաինական զորքերը Ղրիմից դուրս բերելու հրամանագիր է ստորագրել

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմից եւ Սեւաստոպոլից ուկրաինական զորքերը դուրս բերելու մասին հրամանագիր է ստորագրել, հաղորդում է УНН գործակալությունը:
Հրամանագրի համաձայն` ուժի մեջ է մտնում Անվտանգության եւ պաշտպանության ազգային խորհրդի որոշումը` Ղրիմից ու Սեւաստոպոլից զինված ուժերի զորամասերի եւ ռազմական այլ կազմավորումների եւ իրավապահ մարմինների դուրս բերման եւ երկրի այլ շրջաններում տեղակայելու մասին:
Տվյալ որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվել է խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյի վրա: