Մենք միասնական ենք, հասարակությունը սպասում է մեր միասնական գործողություններին և այս բարձր ամբիոնից միևնույն ժամանակ կոչ եմ անում՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նստած են իրենց բնակարաններում, հասարակական միավորումներին, մարդկանց, ովքեր մտահոգ են այսօրվա և վաղվա օրով, համախմբվեն մեր միասնական գործին, որ կարողանանք միասնական գործունեություն ծավալել և մեր ուզած փոփոխությանը հասնել: Մենք կարող ենք սա կազմակերպել միասին, և ավելի քան համոզված եմ, որ հասարակությունը սպասում է մեր կտրուկ գործողություններին:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ Արտակ Արամայիսի Հարությունյանը ազատվել է պաշտոնից՝ առողջական վիճակի պատճառով՝ անձնական դիմումի համաձայն:
Արդյունքում՝ 80-ամյա հիվանդ կինն իր միակ բնակարանը 2007 մարտի 2-ին նվիրել է ոչ թե մոտ 60 տարեկան իր հարազատ դստերը, ով, ի դեպ, տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ, այլ՝ հեռավոր ազգականին և 2008թ. փետրվարի 1-ին մահացել:
ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է, որ Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, ու նրա տարածքում, ըստ 2009-ին ստորագրված արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրի, ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործումը հնարավոր չէ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց աղբահանության խնդիրներին, որոնք ավելի ընդգծված են հատկապես շրջաններում: Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը համոզմունք հայտնեց, որ աղբահանության աշխատանքները կանոնակարգելու նպատակով պետք է այդ գործառույթները համայնքներից փոխանցել մասնավոր կազմակերպությունների, ինչը կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը:
ՀՀ ոստիկանության աշխատակից Դ. Վ.-ի, քաղաքացիներ Ա. Ռ.-ի և Մ. Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության բաժնից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Պացիենտին» պակասում է սեփական կյանքի համար պատասխանատվության զգացողությունը և, որպես կանոն, հենց այն, որ մարդ չի կարողանում պատասխանատվություն ստանձնել իր կյանքում կատարվածի համար, ինչը հանգեցնում է հիվանդության առաջացմանը:
Օպերայի և բալետի թատրոնը շարքային ՊՈԱԿ չէ. նրան մշակութային ոլորտում բացառիկ դեր է վերապահված: Աղվան Վարդանյանը հորդորեց մրցույթից առաջ մի պահ դադար առնել, վերաիմաստավորել Օպերայի թատրոնի դերն ու նշանակությունը, մասնագիտական-փորձագիտական խորը քննարկումներ անցկացնել, մշակել զարգացման հայեցակարգ, ապա նոր միայն առաջ գնալ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անհամբեր է` ինչո՞ւ է ընդդիմությունը մեկ ամիս սպասում՝ կառավարությանը անվստահություն հայտնելու համար, թող հենց այսօր հայտնեն. «Ինչու՞ եւս մեկ ամիս այս խեղճ ժողովուրդը պետք է տառապի այս արնախում կառավարության ձեռքերում»:
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ` Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր:
Հիշեցնենք, որ Սիրիա են մեկնել ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը:
ԱԺ պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնել է Սիրիա: Այս մասին քիչ առաջ ԱԺ դահլիճում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ երեկ երեկոյան ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիայի Հանրապետություն` Քեսաբի դեպքերն ուսումնասիրելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարությունների ժամին անդրադարձավ գազի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանն ու կոչ արեց գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված մասնագետներ գտնելու հարցում օգնել իրենց։ Նա հայտարարեց, որ այն մասնագետները, որոնք փորձ ունեն գազի ու էլեկտրաէներգիայի հարցում և կարող են օգնել՝ բացահայտելու այս ոլորտի խնդիրները, որոնք գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի օրակագում են:
Մի բան անվիճելի է՝ Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային խաղաղությանը, այլեւ ազդակ ՄԱԿ-ի եւ այն միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հանրությանը բաժին է հասնում ՀՀ-ին պատկանող ռեսուրսների արժեքի չնչին մասը, այն դեպքում, երբ ողջ հարստությունը բաժին է հասնում աշխարհի տարբեր օֆշորային գոտիներում գրանցված ինչ-որ ընկերությունների, որոնց հետևում «կանգնած են շատ կոնկրետ պաշտոնյաներ»:
Տարածվել է տեսանյութ, որում ապացուցվում է, որ Թուրքիան աջակցել է Քեսաբի վրա կատարված զինված հարձակմանը: Ըստ թուրքական «Սոլպորտալ» լրատվական կայքի` տեսանյութում, որի ձախ անկյունում ահաբեկչական «Ալ-Նուսրա» եւ «Իսլամական ճակատ» խմբավորման տարբերանշաններն են, նկարահանողը գործող անձանց ներկայացնում է որպես «Ալ-Քաիդայի» սիրական թևի ներկայացուցիչներ:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին նպաստող հանգամանքներ են եղել ճանապարհային նշանների բացակայությունը, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի որոշ անսարքություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
89 անձի նկատմամբ կազմակերպվել և իրականացվել են բրուցելոզի նկատմամբ լաբորատոր շճաբանական հետազոտություններ (կրկնակի), որոնց արդյունքներն եղել են բացասական:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:
Ճարտարի համայնքներում ներկայացվել են բնակչության զբաղվածության աստիճանն ու կառուցվածքը: Գյուղատնտեսությունից բացի, տեղի բնակչությունը աշխատում է գյուղում գործող ձեռնարկություններում և պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Գյուղատնտեսական ավանդական ճյուղերից է խաղողագործությունը և հացահատիկի մշակումը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսօր ԱԺ ամբիոնից այսօր անդրադարձավ խորհրդարանում իր հասցեին հնչած մեղադրանքներին: Մասնավորապես՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Դ. Սարգսյանին հորդորել էր «չխառնվել մեծերի գործերին»:
Մոտ 9,5 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ մարտական գործողությունների գոտուց, ինչը մեծածավալ հումանիտար աղետի պատճառ է դարձել Սիրիայում և հարևան երկրներում: Սիրիայում պատերամի ընթացքում 68 հայ է զոհվել:
«Իրականում ավտոմեքենան գալիս է առաջին գոտի, մյուս ավտոմեքենան կանգնած տեղից ետընթաց է կատարում, դուրս է գալիս բանուկ մաս, բախվում է, որի արդյունքում «ԲՄՎ» ավտոմեքենան կողասահքով դուրս է գալիս դեպի կողնակ, իսկ տվյալ ավտոմեքենան բանուկ մասում հետադարձ է կատարում»:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հրաժարվեց պատախանել ԲՀԿ խմբակցության պատգաավոր Ստեփան Մարգարյանի կողմից իրեն ուղղված դիտարկումներին` ասելով. «Ինչ ասվել է՝ արդեն ասվել է, ավելացնելու բան չունեմ»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Թուրքիան, խախտելով միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորվածությունները, օրերս գնդակոծել է Քեսաբ հայկական գյուղն ու շրջանը, այնուհետեւ իր սահմանից ճանապարհ բացել, որպեսզի Սիրիայում գործող իր վարձկան «Ջաբհադ ան Նուսրայի» եւ «Ջեյշ ալ Իսլամի» ահաբեկչական խմբավորումները կարողանան գրավել հայկական Քեսաբ քաղաքատիպ ավանը հարեւան գյուղերով, ինչի հետևանքով շուրջ 670 հայ ընտանիքներ լքել են իրենց տները պատսպարվելով Լաթաքիայում։
Վերջին 2 շաբաթվա ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառվում են ինչպես գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, այնպես էլ շնչառական այլ վարակների հարուցիչները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ:
«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, այսօր՝ մարտի 25-ին, նախագահականի մոտ է գնացել բենզինով լի շշով եւ սպառնացել, որ եթե իր որդուն 12 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը չփոխվի եւ արդար որոշում չկայացվի, ինքը կինքնահրկիզվի, սակայն ոստիկանները նրա ձեռքից վերցրել են բենզինը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Նունե Մարգարյանը։
«Մենք վրեժխնդիր կլինենք Արսեն Ավագովից` մեր եղբոր սպանության համար: Սաշկո Բելիի գնդակահարությունը նախարարի կողմից պատվիրված սպանություն է, որովհետև Մուզիչկոն որևէ քրեական գործի վերաբերյալ ծանուցում չի ստացել, և իրեն ոչ մի տեղ չեն կանչել»,- հայտարարել է «Աջ սեկտորի» ներկայացուցիչ Ռոման Կովալը:
Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։ Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ։