
Լևոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկեց խորհրադակցության հրավիրել խմբակցությունների ղեկավարներին

ԱԺ-ում այսօր պետք է քվեարկության դրվեր «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի նախագիծը: Քվեարկությունից առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց քսան րոպե ընդմիջում հայտարարել: «Քանի որ լուրջ մտավախության կա, որ այս քվեարկությամբ կարող ենք ընդունել օրենք, որը հակասում է Սահմանադրությանը, ուստի առաջարկում եմ ԱԺ նախագահին խորհրդակցություն հրավիրել՝ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Համենայնդեպս, մենք չորս ուժերի խմբակցություններով ունենք նման պայմանավորվածություն»,- ասաց Լևոն Զուրաբյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ընդմիջում և խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց խորհրդակցության: