Բեգլարյանը՝ Ծառուկյանի հանդիպման մասին. «Ժամանակ»

«Ժամանակը« գրում է. «էդ հարցը կարող եք համարել լուծված։ Էդ հարց չի։ Ուրեմն իմացեք, որ Ծառուկյանը կարգավորել է, հանձնարարել եմ», – անհատ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ասել էր Գագիկ Ծառուկյանը, ում մինչ այդ տաքսիստները դիմել էին նամակով՝ դժգոհելով իրենց հարցի հետ կապված կառավարության անգործությունից։ Երեկ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից «Ժամանակը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ կառավարության տիրույթում գտնվող հարցին լուծում է տալիս ոչ կառավարության ներկայացուցիչ ԲՀԿ առաջնորդը՝ մի բան էլ հայտարարելով, որ դա հարց չի։ Ամո՞թ չի նախարարության համար՝ դիտարկմանը նախարարը պատասխանեց. «Տաքսիստների բոլոր խնդիրները եղել և մնում են կառավարության լուծման տիրույթում, իսկ կողքից մնացածը անում են բարեգործություն։ Եթե ուշադիր հետևեք հանդիպմանը, ապա դա ձեզ համար ևս լրիվ պարզ կլինի։ Դա բարեգործություն է, ոչ թե խնդիրների լուծում»։

Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս