Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել՝ գազի պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
Վրաստանի կառավարությունը հանրապետությունում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարել Թբիլիսիի Պոնիչալայի թաղամասում բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով վեց մարդու մահվան կապակցությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Քվեմո Պոնիչալայում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին 2026 թվականի նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։ Կառավարության կարգադրությամբ՝ սգո օրվա կապակցությամբ Վրաստանի ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները», – ասված է հաղորդագրության մեջ։
Շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի պատճառը եղել է գազի արտահոսքը բնակարաններից մեկում։ Շենքը մասնակիորեն փլուզվել է:

