Ռուսական ավտոարտադրող «АвтоВАЗ» ընկերությունը մարտի 25-ից բարձրացնում է Lada-ի բոլոր մոդելների մանրածախ գները: Ընդհանուր առմամբ, թանկացում կլինի 2,8%-ի չափով:
Մեր դիտարկմանը, թե շատերի համոզմամբ արդեն ապագա վարչապետի անունը հնչեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին համեմատել է Բ. Իվանիշվիլիի հետ, Անահիտ Բախշյանն այսպես արձագաքեց. «Վա~յ, էդ էլ ու պըրծ: Ես Ծառուկյանի անձին չեմ դեմ, ես այդ զրույցի արդյունքում ծնված թեկնածությանն եմ դեմ. երկու մարդ նստել են, որոշել են: Ես ոչ թե Գագիկ Ծառուկյանի անձին եմ դեմ, այլ նրան, որ երկու անձ նստել ու որոշել է, թե ով է լինելու վարչապետ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանի մտափոխվել է. նա այլևս դեմ է կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրեժ Մարկոսյանը: «Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ լինի ցանկությամբ. ոչ թե պարտադիր, այլ՝ ցանկությամբ»,- ասաց նա:
Adme.ru կայքը ներկայացրել է ռուս զբոսաշրջիկների կողմից տարբեր երկրներում արված լուսանկարներ, որոնց պատկերված են ապրանքանիշեր, գովազդային վահանակները կամ ցուցանակները։
Մեր տեղեկություններով` Գյումրիի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ցանկանում է տիրանալ Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանին. այն գտնվում է Գյումրիի քաղաքային զբոսայգում:
Դե ֆակտո իշխանություն ունեցող ՀՀԿ-ն իրականում իշխանության այլընտրանքն է, որը զբաղեցրել է իշխանությունը, ԲՀԿ-ն էլ` այդ այլընտրանքի դեմ պայքարող այլընտրանքը: Հետևաբար` իշխանություն է նաև ԲՀԿ-ն: Խուճո՞ւճ է ստացվում: Այո: Բայց դա է Հայաստանում քաղաքականություն կոչվող երևույթի իրական վիճակը: Այնպես որ, առաջ` դեպի բարգավաճ, ապահով Հայաստան: