Բաժիններ՝

Հայաստանը հրաժարվում է պարտքերից

««Միջպետական բանկն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության» գործով Մոսկվայի արբիտրաժային դատարանի վճռով սահմանված 107 մլն դոլար գումարը որևէ կապ չունի ՀՀ բյուջեի հետ և չի կարող վճարվել բյուջետային միջոցներից: Ինչ վերաբերում է «Նաիրիտ» ՓԲ ընկերությանը, ապա այն ևս չի պատրաստվում վճարել այդ գումարը»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի արբիտրաժային դատարանն այս տարվա հունվարի 22-ի և մարտի 11-ի վճիռներով, ընդհանուր առմամբ, մոտ 133 միլիոն դոլար բռնագանձելու որոշում է կայացրել: «Նաիրիտի» սեփականատեր բրիտանական օֆշորային Rhinoville Property Limited ընկերությունը վաղուց անհետացել է տեսադաշտից: Վարկային մութ գործարքների արդյունքում` «Նաիրիտը» ձեռք էր բերել Rhinoville-ին պատկանող իր իսկ բաժնետոմսերը և, որպես ժառանգորդ, այժմ պետք է վճարի թե՛ իր, թե՛ Rhinoville-ի պարտքը: Բացի բաժնետոմսերի առուվաճառքի փաստից, գործարանը նաև Rhinoville-ին հատկացված վարկի երաշխավորն էր, և հենց այդ պատճառով էր Միջպետական բանկը 25 մլն-ի հայցը ներկայացրել «Նաիրիտի» դեմ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս