
Ծառուկյանը կոշտ խոսակցությունից հետո չի ճանապարհել նախագահին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Կիրակի օրը Հաագա մեկնող Սերժ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի ճանապարհել օդանավակայանում: «Հրապարակի» տեղեկություններով` Ծաղկաձորում համահայկական խաղերի օրը Սերժ Սարգսյանի կոշտ խոսակցությունից հետո Ծառուկյանը, որը հաջորդող օրն էլ չէր մասնակցել ԱԱԽ նիստին, իշխանական հիերարխիայի հետ այլևս չի շփվում: Ի դեպ, նախորդ ՀՀԿ ԳՄ-ում Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հարցին, թե ինչպես են վարվելու ԲՀԿ-ականների` կառավարության հասցեին հնչեցրած «մտքերի» առնչությամբ, ասել էր. դուք էլ իրենց կպեք` «հիմնավոր կպեք»: Իսկ անդրադարձին էլ, որ ընդդիմադիրները հավաքվել են ԲՀԿ-ի շուրջ, միտինգներ-գործընթացներ են իրականացնում, Սերժ Սարգսյանն ասել է` ընդդիմադիրներ չկան, բոլորը Գագոյի այլընտրանքի շուրջն են հավաքված. լավ չի՞ նրա շուրջը հավաքվեն, քան մեկ ուրիշի:
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։