Մանրամասներ` ԲՀԿ-ական պատգամավորի մասնակցությամբ վիճաբանությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության մանրամասները «Ժողովուրդը» փորձեց պարզել հենց դեպքի վայրում: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում «Ժողովուրդին» թղթակցին հայտնեցին, որ մարտի 9-ին տեղի է ունեցել վիճաբանություն երկու փուլով՝ «Պույ-պույ» և «Վեվ» սուպերմարկետների մոտ:
Պուպ-յուպ մականունով հայտնի Արտակ Հակոբյանը, ով համանուն սուպերմարկետի սեփականատերն է, վիճաբանել է «Վեվ»-ի սեփականատեր Սամվել Խուդաբախշյանի որդու՝ Վահրամի հետ. նախ՝ իր, ապա Սամվելի մարկետի մոտ:Երկու անգամ էլ վեճը հարթել է կողմերի մտերիմ համարվող պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Երկու կողմերի հարազատներն էլ պնդում են, որ կրակոց չի եղել, զոհեր, վիրավորներ չկան. ընդամենը գմփոց: Ավելին՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի ցուցումով է գործը ուռճացվում: Իսկ պատգամավորը, ով երկու տարի է՝ խորհրդարանում է և Աժ-ում բերանից անգամ գոլորշի չի ելել, այս օրերին խորը անհասանելի է: Ու նրանից կապակցված միտք լսելու «Ժողովուրդի» ձգտումները հաջողությամբ չպսակվեցին:

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս