
ԱԺ նախագահը կգնի 4000 դոլարանոց նկարը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է գնել 4000 դոլար արժողությամբ կտավ՝ նկարիչ Անատոլի Գրիգորյանը «Ցնծություն» ստեղծագործությունը, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը երեկ գնել 1500 դոլար արժողությամբ նկար։
Աժ-ում երեկ բացվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպի է «Շիրակի հայրենակցական միավորում» ՀԿ-ն՝ հավաքված գումարը Գյումրու Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցի վերականգնման ուղղելու նպատակով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով, ինչպես ՀԺ թղթակցին փոխանցել է կազմակերպիչներից մեկը, հավանել է վերոնշյալ կտավը և պատրաստվում է հանդիպել հեղինակի հետ այն՝ գնելու նպատակով։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։