Սերգեյ Մարկեդոնով. Աշխարհի բաժանումը որոշակի ազդեցության գոտիների ավելի լավ կլինի, քան քաոսը

«ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի, այն, ինչ հիմա տեղի կունենա, բոլորովին նոր բան է լինելու, թե ինչ` կտեսնենք: Ըստ էության` մենք տեսնում ենք ամենամեծ լարվածությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև` ԽՍՀՄ փլուզումից հետո»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դոցենտ, հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` գնահատելով Ուկրաինայի ճգնաժամից հետո ստեղծված իրավիճակը:

Նրա կարծիքով` ստեղծված գլոբալ լարվածությունը հաղթահարելու ելքն այն է, որ համաշխարհային քաղաքականության գլխավոր խաղացողները, այդ թվում` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, նստեն, բանակցեն և ձևավորեն աշխարհակարգի նոր սկզբունքներ, քանի որ, իր խոսքերով, հին «յալթա-պոտսդամյան աշխարհակարգը» մահացել է դեռ 1989-91 թթ., իսկ դրան հաջորդած ժամանակաշրջանում աշխարհն ապրել է բավական անհասկանալի կանոններով:

«Այժմ նոր փուլ է սկսվել, և կա՛մ կձևավորվի նոր աշխարհակարգ, կա՛մ էլ այս քաոսը կշարունակվի… Միգուցե մտածեք, որ ահավոր բաներ եմ ասում, բայց աշխարհի բաժանումը որոշակի ազդեցության գոտիների ավելի լավ կլինի, քան քաոսը, եթե այդպիսի ընտրություն է դրված: Մի անգամ Չերչիլն ասել է` ժողովրդավարությունը կառավարման վատ ձև է, բայց մյուս բոլոր ձևերն ավելի վատն են: Երևի աշխարհի բաժանումը, իրական քաղաքականությունը («ռեալ պոլիտիկը») ահավոր տարբերակ է, բայց մնացածը դրանից էլ վատն են»,- ասաց Մարկեդոնովը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս