Բաժիններ՝

Երևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել է

Երևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել է, հայտնել են ՍԱՏՄ-ից:

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Վարդան Թերեզլյանին պատկանող «Pitstop burger» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկին 35/7) իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից:

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք. «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ) ցուցանիշով չի համապատասխանում «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության 051/2021 տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Շիշ թաուկ հավի» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30