Բաժիններ՝

Google-ը կարճ ժամանակով դարձել է ԱՄՆ-ի երկրորդ թանկարժեք ընկերություն

3Dnews-ի փոխանցմամբ՝ Google ընկերության բաժնետոմսերն աստիճանաբար աճում են, և ոչ վաղ անցյալում ընկերությունն ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ընկերությունների շարքում կարճ ժամանակով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ գերազանցելով Exxon Mobil-ին և զիջելով միայն Apple-ին:

Google-ը, որն իր որոնման համակարգի շնորհիվ դարձել է գովազդ վաճառելու հարցում աշխարհի առաջատար, փետրվարի 8-ին գերազանցել է Exxon Mobil-ին, թեև օրվա վերջում վերստին նրան մի փոքր զիջել է կապիտալացման ցուցանիշով (Google-ի ցուցանիշը կազմել է 395.4 միլիարդ դոլար, իսկ Exxon-ինը՝ 395.7 միլիարդ դոլար):

Microsoft ընկերությունն իր հերթին զբաղեցրել է չորրորդ տեղը՝ գնահատվելով 303.5 միլիարդ դոլար: IT ընկերությունները գնալով դառնում են ավելի կարևոր խաղացողներ միջազգային շուկայում՝ փոխելով ամենատարբեր արդյունաբերական ուղղությունները: Նշվում է, որ Google-ը ճանաչում է ձեռք բերել 2004 թվականին՝ աշխարհի խոշորագույն նավթային ընկերություն Exxon-ից 84 տարի անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս