Հացիկ համայնքում պատարագ է մատուցվել (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Փետրվարի 10-ից մեկնարկել է Առաջավորաց պահքը: Ինչպես ավանդում է պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո սբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրամանով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին և ողջ ժողովրդին, նախքան մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում, և այդ օրերից հինգի ընթացքում պատվիրում է պահքով ապաշխարել: Ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկում է կերակուրներից, այլև ինչպես պահանջում է իսկական և Աստծո կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում է նախկին հեթանոսական կյանքի համար: Հենց այսպես, հաստատվել է հայ առաքելական եկեղեցու առաջին պահքը` Առաջավորքը: Ավանդույթի համաձայն, ժամանակին Մեծ պահքը ավելի երկար է պահվել: Հետո մտցվել է Ուտիք, այնուհետ նորից Պահք` մինչև Բարեկենդան: Առաջավորաց պահքը նաև 5 զգայարանի մաքրման հետ է կապվում: Երբ որ Ադամը դրախտից վտարվեց, ոչ կերավ, ոչ խմեց: Առաջավորացը խիստ պահք է սահմանում: