
Ճանապարհային ոստիկանի կաշառք ստանալու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ քաղաքացի Վ. Գ.-ն 2014թ. հունվարի 25-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոններն իր կողմից խախտելու փաստը չարձանագրելու համար կաշառք է տվել այդ վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողին:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն