
Գողություն` խանութից

Փետրվարի 7-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ավանեսովի փողոցում գտնվող խանութից երկու անձինք գողություն են կատարել, որից մեկը դիմել է փախուստի, իսկ երկրորդին բռնել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 1978 թ. ծնված Կարեն Ս.-ն անհայտ անձի հետ մտել է մթերային խանութ, որի ընթացքում նա զբաղեցրել է աշխատակցին, իսկ մյուսը խանութի հարթակից գողացել է «Հենեսի» կոնյակ և միասին հեռացել են: Աշխատակիցը նկատելով, որ կոնյակը բացակայում է ` դուրս է եկել նրանց հետևից, ձայն տվել, որից հետո անհայտ անձը կոնյակով հանդերձ դիմել է փախուստի, իսկ Կարեն Ս.-ին հաջողվել է բռնել և բերել խանութ:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկրորդ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն