Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումներ են զգացվել է նաև Սյունիքի մարզում
Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քաղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.450 և արևելյան երկայնության 48.880:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն