
Մեզ երկրաշարժ որևէ կերպ չի սպառնում. Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանի հարավում և Արցախում

Ինչպես տեղեկացրել էինք`այսօր՝ փետրվարի 10-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Սյունիքի մարզում, սակայն այն չի կարող խուճախ առաջացնել հանրության շրջանում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
«Վտանգ իհարկե չկա: Երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, եւ մեզ երկրաշարժ որեւէ կերպ չի սպառնում»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
ԱԻՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ Հայաստանում երկրաշարժը զգացվել է միայն Մեղրիում եւ Կապանում:
Մանրամասներն` այստեղ