Բաժիններ՝

Խոդորկովսկին «ՅՈՒԿՈՍ»-ի օֆշորային բարդ կառույցը ղեկավարում էր Հայաստանում գործող «դուստր» ընկերության միջոցով

Ռուսական Ведомости թերթում հրապարակվել է մի հոդված, որում անդրադարձ է կատարվում Միխեիլ Խոդորկովսկու «ՅՈՒԿՈՍ» ընկերության գործունեությանը: Հոդվածում նշված է. «2007 թվականի մարտ-օգոստոս ամիսներին «ՅՈՒԿՈՍ»-ի գույքը վաճառվել է աճուրդներում, իսկ խոշորագույն գնորդ «Ռոսնեֆտ»-ը ձեռք է բերել նաև «ՅՈՒԿՈՍ»-ի 100 տոկոսանոց «դուստր» ձեռնարկությանը՝ հայկական Yukos CIS Investments ընկերությանը:

Վերջինիս համար «Ռոսնեֆտ»-ը վճարել է 1 միլիոն դոլար: Բնականաբար, Yukos CIS Investments-ը իրենից հետաքրքրություն չէր ներկայացնում, սակայն այն կարող էր բանալի հանդիսանալ «ՅՈՒԿՈՍ»-ի արտասահմանյան սեփականության համար: Հենց այդ «դուստր» ընկերության միջոցով էր «ՅՈՒԿՈՍ»-ը ղեկավարում օֆշորային բարդ կառույցը, որի միջոցով իրականացվում էր հոլդինգի դրամական հոսքը:

«Ռոսնեֆտը» չցանկացավ ժամանակ վատնել «ՅՈՒԿՈՍ»-ի օտար ակտիվների փնտրտուքի վրա. դրանց շուրջ դատավարություններն ընթանում են ցայժմ և անհասկանալի է, թե երբ կավարտվեն դրանք: Դրանք հիմնականում կենտրոնացած են երկու ընկերության շուրջ: Մեկը հայկական Yukos CIS Investments ընկերություն է, իսկ մյուսը՝ հոլանդական Yukos Finance ընկերությունը:

Ո՛չ հայկական, ո՛չ էլ հոլանդական ընկերություններն իրենց նոր տերերի առջև չբացեցին ճանապարհը դեպի «ՅՈՒԿՈՍ»-ի արտասահմանյան միլիարդներ, քանի որ «յուկոսականները» մինչ այդ գտել էին դրանից պաշտպանվելու ձևը: Այդ ընկերությունների ակտիվները հայտնվել են այսպես կոչված կրկնակի շտիխտինգի (հոլանդական վստահության տեսակ) տակ, իսկ ընկերությունները փոխարենը ստացել են ավանդադրման մուտքեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս