Բաժիններ՝

Նոր անձնագրերի համար հերթեր են գոյացել (տեսանյութ). «Ա1+»

Նոր՝ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր ձեռք բերելու համար մեր քաղաքացիները շարունակում են մի քանի օր հերթ կանգնել անձնագրային բաժիններում։ Այս մասին գրում է «Ա1+»-ը։

«Ժողովրդին էս ի՞նչ եք անում. ոչ կարգ կա, ոչ կանոն կա, ոչ մեկ ճիշտ բան չի ասում։ Սա օրե՞նք է, թե՞ խուլիգանություն, ուրիշ ոչ մի բան»,-«Ա1+»-ին ասել է երկար ժամանակ հերթ կանգնած քաղաքացիներից մեկը։

Հունվարի 1-ից գործող օրենքով, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրերի ժամկետը լրացել է, պետք է ձեռք բերեն ID քարտեր։

Ինչպես բոլոր, այնպես էլ Մալաթիայի անձնագրային բաժնում բնակիչների հերթերը գոյանում են վաղ առավոտից։ Նրանց մի մասը հերթագրվելու համար օրեր է անցկացնում անձնագրային բաժնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս